Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստ

Ապրիլի 14-ին ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ժամանել են Երևան և հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժային (կենտրոնում) և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին (ձախից)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժային (կենտրոնում) և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին (ձախից)

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև մի շարք հարցեր, ուղղված ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ հաղորդագրությունը:

ՀԱՊԿ կայքի՝ ապրիլի 13-ի հաղորդագրության համաձայն՝ Բորդյուժային Երևանում ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հրապարակման համաձայն՝ ՀԱՊԿ քարտուղարի այցի ընթացքում քննարկվելու են Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2015թ. սեպտեմբերի և դեկտեմբերի նիստերի որոշումների կատարումը, Հայաստանում կազմակերպության մարմինների առաջիկա նիստերը (2016թ. հունիս-հուլիս), ինչպես նաև «Կովկասյան տարածաշրջանի՝ ապրիլի սկզբին կտրուկ սրված իրավիճակը»:

ՀՀ ՊՆ մեկ այլ հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 15-ին էլ Երևանում կանցկացվի ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի հերթական` ութերորդ նիստը, որին մասնակցելու նպատակով ապրիլի 14-ին Երևան են ժամանել Կազմակերպության անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները:

One response to “Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստ

  1. Pingback: ՀՀ նախագահն ընդունել է ՀԱՊԿ պատվիրակներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *