Առաջնագծում Ադրբեջանի զինուժը կորցրել է 1 զինծառայող

Այսօր` ապրիլի 14-ին,  հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում «հայկական դիվերսիան ետ մղելիս» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ահմեդով Ռյուսթեմ Օրուջ օղլուն (Əhmədov Rüstəm Oruc oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության բանակն էր հայտնել ադրբեջանական դիվերսիայի մասին: Հաղորդագրության համաձայն` ադրբեջանական դիվերսիոն խումբը ապրիլի 14-ի վաղ առավոտյան` ժամը 5-ի սահմաններում, ներթափանցման փորձ է արել ՊԲ հարավային դիրքերի ուղղությամբ: Սակայն հայկական սոտրաբաժանումներին հաջողվել է ժամանակին նկատել և հետ մղել թշնամուն:

One response to “Առաջնագծում Ադրբեջանի զինուժը կորցրել է 1 զինծառայող

  1. Pingback: Օրվա ընթացքում հակառակորդը կրակել է Մարտունու և Հադրութի ուղղություններում. ՊԲ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *