Daily Archives: Հունվար 23, 2015

«Դժբախտ պատահարից» զոհված ադրբեջանցի պայմանագրայինին թաղել են պատվո պահակախմբով

Պատվո արարողությունը Հունվար 23, 2015 18:22 | RAZM.INFO - Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են պայմանագրային զինծառայող, 26 ամյա Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուի մահվան մասին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, զինծառայողը սպանվել է «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով։ Continue reading

Նախարարներ Սեյրան Օհանյանն ու Արմեն Երիցյանը մեկնել են Տավուշ

Օնիկ Գասպարյանը (ձախից) ուղեկցում է պաշտպանության նախարարին Տավուշի մարզի մարտական հենակետերում Հունվար 23, 2015 16:08 | RAZM.INFO - Այսօր` հունվարի 23-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Տավուշի մարտական դիրքեր: Այնտեղ է գնացել նաև արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը:  Continue reading

Թուրքիայում մի քանի կետերով փոփոխվել է զինծառայության կարգը

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ Հունվար 23, 2015 15:57 | RAZM.INFO - Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում (ԹԱՄԺ) ընդունվել է երկրի զինված ուժերում ծառայության կարգի փոփոխությունների մասին օրինագիծ, որով զինապարտության ժամկետը սահմանվում է 20 տարեկանը լրանալու տարվա հունվար ամսից մինչև 41 տարեկանը լրանալու տարվա հունվար ամիսը՝ ընդհանուր առմամբ 21 տարի։ Continue reading

Թուրքիայում «Հակաականային գործողությունների ազգային կենտրոն» են հիմնելու

Ականազերծման աշխատանքներ Թուրքիայում Հունվար 23, 2015 15:38 | RAZM.INFO - Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) գլխավոր հանձնաժողովը հունվարի 22-ին ընդունել է «Հակաականային գործողությունների ազգային կենտրոն հիմնելու և որոշ զինվորական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Continue reading

[Թարմացում] Տավուշում հակառակորդի հարձակումը կասեցնելիս ՀՀ ԶՈւ երկու զինծառայող է զոհվել

Տավուշի մարզ, հայ-ադրբեջանական սահման Հունվար 23, 2015 11:26 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Continue reading

ՊԲ ստորաբաժանումները հետ են մղել ադրբեջանցիների դիվերսիաները. հակառակորդն ունի կորուստներ

Տավուշի մարզի սահմանապահ դիրք Հունվար 23, 2015 11:14 | RAZM.INFO - Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Արցախի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: Continue reading