Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Արցախի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շրտել ելման դիրքեր:
Հակառակորդին դիմագրավելու ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:
Նույն ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 320 անգամ, ինչի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է ավելի քան 4000 անգամ:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների, հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը: