Daily Archives: Հոկտեմբեր 29, 2014

Արցախում փոխվել է կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը

Հոկտեմբեր 29, 2014 17:45 | RAZM.INFO - Արցախի նախագահ Բակո Սահակյանի հոկտեմբերի 29-ի հրամանագրով Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը վերանշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար` ազատվելով սակայն ԱԽ քարտուղարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է Վիկտոր Քոչարյանը։ Continue reading

Վրաստանի ԱԱԽ նիստում քննարկել են ռուս-աբխազական հնարավոր համաձայնագրից բխող «սպառնալիքները»

Վրաստանի ԱԱԽ նիստը. հոկտեմբերի 28,2014 թ Նկարը՝ civil.ge կայքի Հոկտեմբեր 29, 2014 16:47 | RAZM.INFO - Հոկտեմբերի 28-ին Վրաստանի նախագահի Հավլաբարի նստավայրում Ազգային անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են, թե ինչպես պիտի համակարգեն անվտանգության ապահովման իրենց քայլերը, եթե ընդունվի Ռուսաստանի և Աբխազիայի միջև «Համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիրը»։ Continue reading

Վրաստանի վարչապետ. վրացական բանակն ավելի քան երբևէ մոտ է ՆԱՏՕ չափանիշներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հոկտեմբեր 29, 2014 15:50 | RAZM.INFO - Հոկտեմբերի 27-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփելով կառավորության երկու տարիների աշխատանքը նշել է, որ Վրաստանի բանակն ավելի քան երբևէ մոտ է ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Continue reading

Զաքիր Հասանովը ստուգայցով եղել է բանակային 3-րդ կորպուսում

Պաշտպանության նախարարն ու ԶՈւ ԳՇ պետը բանակային 3-րդ կորպուսում Հոկտեմբեր 29, 2014 7:38 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շարունակում է ստուգայցերը բանակային տարբեր զորամիավորումներ։ Հոկտեմբերի 28-ին ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովի հետ միասին նա եղել է բանակային 3-րդ կորպուսի ենթակայության զորամասերում։ Continue reading