ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի երկու նավ ուղևորվել է Միջերկրական ծով

Ապրիլի 7-ին Ռուսաստանի ԶՈւ Սևծովյան նավատորմի 152 կողային համարանիշով «Նիկոլայ Ֆիլչենկո» մեծ դեսանտային նավը, անցնելով Մարմարա ծովով, շարժվել է Չանաքալեի նեղուց, այնտեղից էլ՝ Էգեյան ծով: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Աղբյուրի համաձայն՝ նավը ուղևորվում է դեպի Միջերկրական ծով, որտեղից ապրիլի 7-ի գիշերը ԱՄՆ զինուժը հրթիռներ է արձակել Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ: Թուրքական աղբյուրները նաև տեսանյութ են հրապարակել, որում երևում է Չանաքալե նեղուցով անցնող նավը:

Բացի այդ, ռուսաստանյան աղբյուրները հայտնում են, որ Միջերկրական ծով է ուղևորվում նաև ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Կալիբր» հրթիռային համալիրներով զինված «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը: Համաձայն ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության՝ ֆրեգատը այցելելու է Սիրիայի Տարտուս նավահանգիստում տեղակայված ՌԴ ռազմաշովային ուժերի նյութատեխնիկական աջակցման կայան:

Նշենք, որ 2017-ի մարտի վերջ ավարտելով իր պարտականությունները Միջերկրական ծովում՝ ֆրեգատը վերադարձել էր Նովորոսիյսկ: Ապրիլի 3-ի Նովոռոսիյսկ է ժամանել թուրքական ռազմանավերի խումբ՝ բաղկացած «Բարբարոս» ֆրեգատից և «Բյույուկադա» կորվետից: Այցի ընթացքում թուրք նավաստիները այցելել են նաև «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատ:

Հիշեցնենք նաև, որ 2016-ի նոյեմբերին  ՌԴ ԶՈւ «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատից «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են արձակվել Սիրիայում ահաբեկչական խմբավորումների թիրախներին:

Նույն օրը՝ ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Թուրքիան դրական է գնահատում ԱՄՆ-ի զինուժի՝ Սիրիայի Հոմս նահանգի ավաբազային վրա հրթիռների արձակումը:

Անդրադառնալով այս խնդրին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ անհրաժեշտ է Սիրիայում ստեղծել ոչ թռիչքային գոտի և անվտանգության գոտիներ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ռազմանավից 59 միավոր թևավոր հրթիռ է արձակվել Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված և այդ երկրի կառավարական ուժերի վերահոսկության տակ գտվող ռազմաբազայի ուղղությամբ։ Ավելի ուշ ՌԴ Պ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ի արձակած հրթիռներից 23-ն են տեղ հասել: Ըստ ռուսաստանյան կողմի հայտարարության՝ ոչնչացվել է Սիրիայի ՌՕՈւ 6 միավոր Միգ-23 կործանիչ, ռադիոտեղորոշիչ կայանը և ուսումնական կենտրոնը:

Ամերիկյան կողմը պնդում է, որ հրթիռների արձակել են Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբում քիմիական զենք կիրառելու համար։ Սակայն Սիրիան և Ռուսաստանը պնդում են, որ իրենք հարվածել են քիմիական զենքի պահեստի, որը պետք է որ դատարկ լիներ արդեն մի քանի տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *