ԱՄՆ-ն հրապարակել է Սիրիայի ԶՈւ բազային հարվածելու կադրեր

Ապրիլի լույս 7-ի գիշերը ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հրապարակել է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Սիրիայի ԶՈւ՝ Հոմսում տեղակայված «Շայրաթ» ավիաբազային թևավոր հրթիռներով հարվածելու տեսանյութ։

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ իրենք «Սիրիայի կառավարական ուժերին հարվածել են ի պատասխան օրերս Իդլիբում նույն կառավարական ուժերի կողմից բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելուն»։

Թրամփի հրամանով ամերիկյան զինուժը Միջերկրական ծովում տեղակայված ռազմանավից սիրիական բազայի ուղղությամբ արձակել է 59 միավոր Tomahawk թևավոր հրթիռ․ հաղորդում է CNN հեռուստաընկերության կայքը։

Հոմսի նահանգապետը հայտնել է, որ ամերիկյան կողմի հրթիռակոծության արդյունքում զոհեր կան։

ԱՄՆ հարվածել է Սիրիայի կառավարական ուժերի ավիաբազայի՝ Հոմս նահանգում

ԱՄՆ հարվածել է Սիրիայի կառավարական ուժերի ավիաբազայի՝ Հոմս նահանգում

Պենտագոնի խոսնակ կապիտան Ջեֆֆ Դևիսը հայտարարել է, որ իրենց նշանառության տակ եղել են ռազմաբազայում տեղակայված ուղղաթիռները, ինքնաթիռները, պահեստները, բունկերները, ՀՕՊ համակարգերը։ Ըստ էության ամերիկյան կողմը հայտարարում է, որ խոցել են բազայի բոլոր ենթակառուցվածքները։

Չնայած այս հրթիռակոծությանը՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ «սա չի նշանակում, թե Միացյալ Նահանգները փոխում է իր քաղաքականությունը Սիրիայում։ Այս քայլը միայն նշանակում է այն, որ ԱՄՆ կհարվածի, եթե կառավարությունն ու այլ խաղացողներ անցնեն սահմանված գծերը ․․ և անցնեն սահմանները ամենալուրջ կերպով»։

Թիլերսոնը նաև հայտարարել է, որ իրենք նկատել են ռուսաստանյան ուղղաթիռների ներկայությունն այդ նույն բազայում և զգուշացրել են Ռուսաստանին ավիահարվածների մասին։ Միևնույն ժամանակ Թիլլերսոնը նաև նշել էր, որ Ռուսաստանը ևս պատասխանատու է Իդլիբում քիմիական զենքի կիրառման համար։

ԱՄՆ Միջերկրականից հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին

ԱՄՆ Միջերկրականից հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին

ԱՄՆ Միջերկրականից հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին

ԱՄՆ Միջերկրականից հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *