Մեծ Բրիտանիան ֆինանսական միջոցներ կուղղի «Հալո Թրասթին»

Մինչև 2025թ աշխարհում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար Մեծ Բրիտանիայի կառավարությունը շուրջ 100 մլն Ֆունտ ստերլինգ կուղղի ականազերծմամբ զբաղվող «Հալո Թրասթ» և Mines Advisory Group բարեգործական կազմակերպություններին: Այս մասին հայտնում է բրիտանական BBC լրատվական գործակալությունը:

Արքայազն Հարրին նշել է, որ մինչև 2025-ը ականազերծման աշխատանքները իրականացնելու համար տարեկան կպահանջվի լրացուցիչ  100 մլն Ֆունտ ստերլինգ:

«Հալո Թրասթը» զբաղվում է նաև Արցախի տարածքի ականազերծմամբ, իսկ կազմակերպության՝ Արցախի ծրագրի ղեկավար Աշ Բոդդին ապրիլի 4-ին հայտնել էր, որ բավարար միջոցների հավաքագրման դեպքում, մինչև 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը:

«Հալո Թրաստ» կազմակերպության ներկայացուցիչն Արցախի վարչապետին է ներկայացնում իրենց ականազերծող միջոցները

«Հալո Թրաստ» կազմակերպության ներկայացուցիչն Արցախի վարչապետին է ներկայացնում իրենց ականազերծող միջոցները

Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Էշլի Բոդին նշել է, որ «Հալո Թրաստը» աշխատում է անանուն հովանավորի հետ, և հանգանակված յուրաքանչյուր գումարի դիմաց անանուն հովանավորը փոխանցելու է ևս նույնքան գումար:

2016 թվականի ընթացքում «Հալո Թրաստի» մասնագետները Արցախում մաքրել են 24 ականադաշտ, ինչի արդյունքում մոտ 90 հեկտար տարածք վերադարձվել է համայնքներին՝ հողագործության համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *