Թուրքիան դրական է գնահատում Սիրիայի ավիաբազայի հրթիռակոծումը

Ապրիլի 7-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Թուրքիան դրական է գնահատում ԱՄՆ-ի զինուժի՝ Սիրիայի Հոմս նահանգի «Շայրաթ» ավաբազային վրա հրթիռների արձակումը: Հայտնում է Թուրքիայի ԱԳՆ կայքը: 

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Թուրքիան իր աջակցությունն է հայտնում նման գործողություններին:

Սիրիական ինքնաթիռների մնացորդները՝ ամերիկյան հրթիռային հարվածներից հետո

Posted by Razm.Info on Friday, April 7, 2017

Առանձին հայտարարություն է արել նաև ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն, ով նշել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ հրթիռներ արձակելու մասին հայտնել է կոալիցիայի ուժերին, և այդ հարցով ոչ մի խնդիր չկա: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Բաշար ալ-Ասադի իշխանությանը պետք է վերջ դրվի և, եթե Ասադը իր կամքով չի ցանկանում հեռանալ իշխանությունից, անհրաժեշտ ամեն քայլ պետք է արվի նրա իշխանությունը տապալելու համար: Չավուշօղլուն նաև նշել է Սիրիայի տարածքում անվտանգության գոտիների ստեղծման անհրաժեշտության մասին: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի վարչապետի խորհրդական Նուման Քուրթուլմուշը ևս հայտարարել է, որ «Սիրիայում կայունություն հաստատման և սիրիական հիմնախնդիրի լուծման համար» կարևոր գործոններից մեկը կարող է հանդիսանալ անվտանգության գոտու ստեղծումը:

Նմանատիպ հայտարարություն է արել նաև Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը: Նա նշել է, որ անհրաժեշտ է Սիրիայում ստեղծել ոչ-թռիչքային գոտի և անվտանգության գոտիներ: Հայտնում է Reuters գործակալությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ռազմանավից 59 միավոր թևավոր հրթիռ է արձակվել Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված և այդ երկրի կառավարական ուժերի վերահոսկության տակ գտվող ռազմաբազայի ուղղությամբ։

Ամերիկյան կողմը պնդում է, որ հրթիռների արձակել են Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբում քիմիական զենք կիրառելու համար։ Սակայն Սիրիան և Ռուսաստանը պնդում են, որ իրենք հարվածել են քիմիական զենքի պահեստի, որը պետք է որ դատարկ լիներ արդեն մի քանի տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *