Թուրքիայի ԶՈւ ռազմանավերը այցելել են Ռուսաստանի Նովոռոսիյսկ

Ապրիլի 3-ի Նովոռոսիյսկ է ժամանել թուրքական ռազմանավերի խումբ՝ բաղկացած «Բարբարոս» ֆրեգատից և «Բյույուկադա» կորվետից: Նավախմբի հրամանատարն է Թուրքիայի ռազմածովային ուժերի ադմիրալ Վեյսել Քոսելը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի ներկայացուցիչ, առաջին կարգի կապիտան Վյաչեսլավ Տրուխաչյովային:

Թուրքիայի ԶՈւ «Բարբարոս» ֆրեգատ

Թուրքիայի ԶՈւ «Բարբարոս» ֆրեգատ

Այցի շրջանակներում նավախմբի հրամանատարը կհանդիպի Սևծովյան նավատորմի հրամանատարության ներկայացուցիչների հետ և կայցելի ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատ:

Այցը կշարունակվի մինչև ապրիլի 5-ը: Թուրքական նավերը Նովոռոսիսկում են ոչ պաշտոնական այցով: Մինչ սա դրանք մասնակցել են Թուրքիայի ռազմածովային ուժերի «Ծովային աստղ-2017» զորավարժությանը, որը մեկնարկել է մարտի 27-ին, անցկացվում է Սև և Մարմարա ծովերում:

Այցը կավարտվի ապրիլի 7-ին, զորավարժությանը մասնակցող նավերը այցելելու են նաև Վրաստանի Բաթումի, Ուկրաինայի Օդեսսա, Ռումինիայի Կոստանցա և Բուլղարիայի Վառնա նավահանգիստներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *