Թուրքիայի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում Սև և Մարմարա ծովերում

Մարտի 27-ին մեկնարկել է Թուրքիայի ռազմածովային ուժերի «Ծովային աստղ-2017» (Deniz Yıldızı-2017) զորավարժությունը, որն անցկացվում է Սև և Մարմարա ծովերում: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:

Թուրքիայի ռազմածովային ուժերի TCG Karamürselbey նավը «Ծովային աստզ-2016» զորավարժության ժամանակ

Թուրքիայի ռազմածովային ուժերի TCG Karamürselbey նավը «Ծովային աստղ-2016» զորավարժության ժամանակ

«Ծովային աստղ-2017» զորավարժությունը շարունակվելու է մինչև ապրիլի 7-ը: Զորավարժությանը մասնակցում են նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի, առափնյա անվտանգության հրամանատարությունների ստորաբաժանումները:

Ամենամյա զորավարժության հիմնական նպատակը վարժանքներին մասնակցող ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելն է, տարբեր գործողություններում նրանց գործողությունների հնարավարությունները և ընդունակությունները ընդլայնելն է, ինչպես նաև նպաստել Սև ծովի անվտանգության պահպանմանը:

Զորավարժությանը մասնակցող նավերը ապրիլի 3-4-ը այցելելու են նաև Վրաստանի Բաթումի, Ռուսաստանի Նովոռոսիսկ, Ուկրաինայի Օդեսսա, Ռումինիայի Կոստանցա և Բուլղարիայի Վառնա նավահանգիստներ:

Սցենարի համաձայն՝ իրականին մոտ մարտական պայմաններում ռազմածովային ուժերի ստորաբաժանումները հրետանային և հրթիռային կրակ են վարելու հակառակորդի անօդաչու թռչող սարքերի և ծովային թիրախների ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *