ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակն անցկացրել է ուղղաթիռներով վարժանքներ

Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի գումարտակների դեսանտագրոհային վաշտերը Դաղստանի լեռնային «Ադանակ» զորավարժարանում համատեղ վարժանքներ են անցկացրել Հարավային ռազմական շրջանի բանակային ավիացիայի Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռների անձնակազմերի հետ։

Այս մասին փետրվարի 15-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Վարժանքներին ներգրավվել են շուրջ 200 զինծառայող,  2 միավոր   Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռ։

Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի ստորաբաժանումները վարժանքներ են կատարում Դաղստանում:

Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի ստորաբաժանումները վարժանքներ են կատարում Դաղստանում:

Վարժանքների ընթացքում ծովային հետևակի զինծառայողները ցամաքային թիրախներին հետևել են ուղղաթիռներից, այնուհետև 2-3մ բարձրությունից իրականացրել են դեսանտավորում։

Վայրէջքից հետո զինծառայողները բաժանվել են խմբերի և 10 կիլոմետրանոց երթ են կատարել դեպի պայմանական հակառակորդի տեղակայման վայր։

Ծովային հետևակի զինծառայողները մշակել են նաև պահպանվող օբյեկտ ներթափանցելու մեթոդներ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմիղը ծովային հետևակի ստորաբաժանումները  «Ադանակ» զորավարժարանում վարժանքներ են անցկացնում փետրվարի 14-ից։ Մարտավարական, կրակային պատրաստության և մարտական տեխնիկա կիրառելու վարժանքներին ներգրավված է ծովային հետևակի մոտ 600 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *