ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Սև ծովում

ՆԱՏՕ-ն զորավարժությունների անցկացման ու տեղեկատվության հավաքման նպատակով ուժեղացնում է Սև ծովում իր ներկայությունը։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ըստ Ստոլտենբերգի` ռազմածովային ներկայությունը ուժեղացվում է ՆԱՏՕ-ի միջազագային պարտավորություններին համապատասխան, և բոլոր միջոցառումները պաշտպանական բնույթ ունեն ու լարվածությունը ուժեղացնելու նպատակ չեն հետապնդում։

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում

Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստանի հետ պետք է խոսել ուժի դիրքերից և կիրառել զսպման մեթոդներ։ Միաժամանակ չպետք է մեկուսացնել Ռուսաստանին, այլ ձգտել զարգացնել երկխոսությունը։

Անդրադառանլով այս հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանը համարում է իր գլխավոր սպառանալիքը  և հենց դրանով  է պայմանավորված ռազմական ներկայության ընդլայնումը։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Սև ծովում ռազմական ներկայության ընդարձակումը կքայքայի տարածաշրջանի անվտանգությունը և կուժեղացնի լարվածությունը։

One response to “ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Սև ծովում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 12 – 18 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *