Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմիղը ծովային հետևակի ստորաբաժանումները վարժանքներ են սկսել Դաղստանի լեռնային «Ադանակ» զորավարժարանում։ Ծովային հետևակի մոտ 600 զինծառայող ներգրավված է մարտավարական, կրակային պատրաստության և մարտական տեխնիկա կիրառելու վարժանքներին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը:
Ռուսաստանյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողները սովորում են բարդ մարտավարական պայմաններում իրականացնել հակադեսանտային պաշտպանության գործողություններ, որի ժամանակ կատարվում են մարտական տեխնիկայի վարման և հաստիքային զենքից կրակելու առաջադրանքներ:
Վարժանքների ընթացքում հատկապես ուշադրություն է դարձվում գիշերային ժամերին, գիշերային տեսանելիության սարքերի կիրառմամբ, զրահափոխադրիչների վարման նորմատիվների կատարելագործմանը:
Զինծառայողները սովորում եմ վարել զրահափոխադրիչները՝ հաղթահարելով ամենատարբեր դժվարություններ, բացի այդ իրականացնում են ծովային դեսանտային պատրաստության նորմատիվներ:
Վարժանքների ընթացքում ծովային հետևակի սոտարաբաժանումների հրամանատարները կատարելագործում են մարտական գործողությունների և մարտական առաջադրանքների կատարման ժամանակ զինծառայողների ղեկավարման նորմատիվները:
Pingback: ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակն անցկացրել է ուղղաթիռներով վարժանքներ | Ռազմ.info