Կոնգոյում խոցվել է վրացական անձնակազմով Մի-24 հարվածային ուղղաթիռ

Կոնգոյի ժողովրդական հանրապետությունում հունվարի 28-ին 2 միավոր Մի-24 հարվածային ուղղաթիռ են խոցել։ Ըստ վրացական աղբյուրների՝ ուղղաթիռներից մեկի անձանակազմում Վրաստանի քաղաքացիներ են եղել, իսկ մյուսում՝ Բելառուսի։ Վրացական անձնակազմը վթարային վայրէջք է կատարել, իսկ Բելառուսի քաղաքացիների վարած ուղղաթիռը վթարվել է, օդաչուները հոսպիտալացվել են։

Այս մասին հունվարի 29-ին հայտնել է վրացական «Արսենալի» ռազմական-վերլուծական հանդեսը։

Մի-24 ուղղաթիռ. Կոնգոյի ԶՈւ

Մի-24 ուղղաթիռ. Կոնգոյի ԶՈւ

Տեղեկությունը հաստատել է նաև Վրաստանի ՊՆ-ն, փոխանցում է «Interpressnews» լրատվակայքը։ Վրաստանի պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ օդաչուները ոչ մի կապ չունեն Վրաստանի զինված ուժերի հետ և Կոնգոյում են որպես մասնավոր անձիք։

Նշենք, որ  ուղղաթիռներին խփելու մասին տեղեկությունը հաստատել է նաև ֆրանսիական RTL թերթը։ Սակայն հոդվածում ոչինչ չի նշվում անձնակազմերի անդամների ազգային  պատկանելության մասին։

Կոնգոյի ԶՈւ սպառազինությունում առկա է 6 միավոր Մի-24 ուղղաթիռ։

Ավելացնենք, որ սա Վրաստանի սահմաններից դուրս մարտական ուղղաթիռների վրա աշխատող վրացի օդաչուների հետ պատահած առաջին հայտնի դեպքն է։

Հիշեցնենք նաև, որ այժմ Վրաստանի ԶՈւ շարքերում կրճատումներ են։  Վրաստանի զինված ուժերի օպտիմալացման ծրագրի  համատեքստում քննարկվում է ԶՈւ սպառազինությունում առկա Սու-25 գրոհիչներից հրաժարվելու հարցը։ Ինչպես նաև, որոշ վրացական լրատվամիջոցներ և հասարակական գործիչներ հայտնել են, որ որոշ օդաչուներ և ավիատեխնիկներ արդեն լքել են Վրաստանի ԶՈւ-ն, իսկ ոմանք կրճատման տակ հայտնված անձանց ցուցակում են։

One response to “Կոնգոյում խոցվել է վրացական անձնակազմով Մի-24 հարվածային ուղղաթիռ

  1. Pingback: Վրաստանցի օդաչուն գերի է ընկել Կոնգոյում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *