Եմենում մարտերի ընթացքում սպանվել է ԱՄՆ հատուկջոկատային

Հունվարի 29-ին ԱՄՆ հատուկ նշանակության զորքերի զինծառայողները Եմենում Ալ-Կաիդա խմբավորման զինյալների դեմ հակահաբեկչական գործողություն են իրականացրել, որի ընթացքում սպանվել է ԱՄՆ ԶՈւ մեկ զինծառայող, ևս վեցը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է CNN լրատվակայքը:

«Ալ Կաիդայի» զինյալները Եմենում

«Ալ Կաիդայի» զինյալները Եմենում

Նշվում է, որ ամերիկացի զինծառայողներիը կարողացել են վերացնել 14 զինյալի և ձեռք բերել կարևոր տեղեկություններ: Գործողության ընթացքում սպանվել է նաև «Ալ-Կաիդայի»՝ 2011-ին սպանված առաջնորդներից ԱՄՆ քաղաքացի Անվար ալ-Աուլակիի ութամյա դուստրը:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարության օրոք սա ռազմական առաջին հատուկ գործողությունն է: ԱՄՆ նախագահը, չնայած զոհի առկայությանը, գործողությունը որակել է «հաջողված»:

Ցամաքային գործողությունից բացի, երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները ավիահարվածներ են հասցրել Եմենում «Ալ-Կաիդայի» դիրքերին:

Հիշեցնենք, որ Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրեցին երկրի նախագահին, գրավեցին մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվեցին կառավարական ուժերի և ապստամբական հութիների միջև, ինչին միացան նաև Եմենի տարածքում մեծ թիվ կազմող «Ալ-Կաիդայի» ուժերը՝ որպես իշխանության ձգտող երրորդ ուժ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *