ՀԱՊԿ անդամ երկրները ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության միացյալ զորախումբ կստեղծեն

ՀԱՊԿ անդամ երկրները աշխատում են միացյալ ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության զորախմբի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հայտնել է ՀԱՊԿ տեղեկատվական վարչության ղեկավար Վլադիմիր Նիկիշինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր

Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր

Նիկիշինի խոսքերով՝ համակարգը հիմնված է լինելու ներկայում գոյություն ունեցող տարածաշրջանային համակարգերի, մասնավորապես՝ համակարգի ձևավորումը հնարավոր է երեք երկկողմանի՝ հայ-ռուսական, ռուս-բելառուսական և ռուս-ղազախական զորախմբերի հիմքերի վրա։

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին ստորագրվել է «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության  կովկասյան տարածաշրջանում  ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որի նպատակը հակաօդային համատեղ պաշտպանություն իրականացնելն է: ՀՀ Ազգային ժողովը արդեն համաձայնագիրը վավերացրել է հունիսի 30-ին:

Հայաստանից բացի Ռուսաստանը նման համակարգեր է ստեղծել նաև Բելառուսի և Ղազախստանի հետ և մասնավորապես հենց այս համակարգերի ստեղծման շրջանակներում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր:

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում՝ Կովկասում, համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *