Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ ԶՈւ զորամասերից մեկն այցելելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Արցախ: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան սպաներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:
Այցի առաջին օրը Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն Արցախի կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը: Նախագահ Սարգսյանը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինծառայողների:
Այնուհետև ՊԲ շտաբում անցկացվել է խորհրդակցություն` բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:
Պաշտպանության բանակի հրամանատարը ներկայացրել է վերջին ամիսներին առաջնագծում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև բանակը սպառազինությամբ և նոր տեխնոլոգիաներով համալրմանն առնչվող հարցեր:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info