2017-ի հունվարի 1-ին Ադրբեջանում կմեկնարկի ձմեռային զորակոչը

Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2017թ. հունվարի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների զինվորական երդման արարողություն

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների զինվորական երդման արարողություն

Համաձայն հրամանագրի` 2017-ի հունվարի 1-30-ը պարտադիր ծառայության են զորակոչվելու 1999թ. ծնված Ադրբեջանի քաղաքացիները, որոնց 18-ամյակը պետք է լրացած լինի, մինչև զորակոչման օրը` ներառյալ նաև զորակոչման օրը:

Զորակոչման են ենթակա նաև մինչև 35 տարեկան այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ չեն ազատվել Ադրբեջանի բանակում կամ այլ զինվորական կազմավորումներում ծառայությունից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ժամկետային զինծառայության տևողությունը 18, իսկ բարձրագույն կրթություն ունեցողների համար 12 ամիս է։ Զորակոչային տարիքը սահմանված է մինչև 35 տարեկան։ Երկրի նախագահի հրամանագրով իրականացվում է զորակոչ տարեկան չորս անգամ՝ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսների 1-ից 30-ը։

Նշենք, որ ադրբեջանցի երիտասարդները զորակոչվում են

  • բանակ,
  • սահմանապահ պետական ծառայություն,
  • արտակարգ իրավիճակների ծառայություն,
  • ներքին զորքեր,
  • պետական հատուկ պահպանության ծառայություն,
  • արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն:

One response to “2017-ի հունվարի 1-ին Ադրբեջանում կմեկնարկի ձմեռային զորակոչը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 1-7 հունվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *