Դեկտեմբերի 8-ին մահացել է ՊԲ զինծառայող • Վթարվել է պաշտպանության նախարարին սպասարկող մեքենան. կա երկու զոհ • Ռազմինֆոն ամփոփել է 2016-ի նոյեմբերի ՀՀ ԶՈւ կորուստները • ՀՀ ԶՈւ տանկերի արդիականացման աշխատանքները սկսվել են • ՀՀ նախագահը այցելել է ԶՈւ հարավարևմտյան զորամասերից մեկը, Արցախում մասնակցել է նոր զորանոցի բացմանը • 2016-ին ՀՀ ԶՈւ զորակոչից տարկետման կարգում փոփոխություն չի լինի • ԱԺ-ն ընդունել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխման նախագիծը • 2017-ին Հայաստանը կշարունակի խաղաղապահներ ուղարկել Աֆղանստան • ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը վերադարձել է Լիբանանից • Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայմանը մասնակցած բրիտանացի և ամերիկացի փորձագետներին • ՀԱՊԿ անդամ երկրները ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության միացյալ զորախումբ կստեղծեն • ՀՀ ԶՈւ ռազմաբշկական ծառայությունը համալրվել է բժշկական սարքավորումներով և պարագաներով • ԵԱՀԿ դիտարկում Արցախի Ասկերանի ուղղությամբ • 102-րդ ռազմաբազայում մեկնարկել է նռնականետորդների դաշտային հավաք

ՀՀ նախագահը այցելել է ԶՈւ հարավարևմտյան զորամասերից մեկը •
Հայաստան է վերադարձել Լիբանանում խաղարարար առաքելություն իրականացրած ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 4-րդ զորախումբը
• Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 02.45-ի սահմաններում, Արցախի ՊԲ հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը:
Դեկտեմբերի 8-ին, ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող մեքենայի վթարի պատճառով զոհվել են վարորդ, պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը և անվտանգության աշխատակից, պայմանագրային զինծառայող, կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը:
Ռազմինֆոն ամփոփել է 2016-ի նոյեմբերի ՀՀ զինված ուժերի (ներառյալ Պաշտպանության բանակը) կորուստները։ 2016-ի նոյեմբերի 1-ից 31-ը հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը ոչ մարտական են:
• Տանկերի արդիականացման այն աշխատանքները, որ պետք է կատարվեն հայկական կողմի միջոցներով, արդեն սկսվել են: Ինչ վերաբերում է գործընկեր պետությունների հետ մյուս աշխատանքներին, դրանց շուրջ որոշակի աշխատանքներ են տարվում՝ վերջնական պայմանավորվածությունների համար:
• Դեկտեմբերի 8-ին նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Հայաստանի հարավարևելյան զորամասերից մեկը, ինչից հետո ժամանել է Արցախ: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան սպաներ:
Պաշտոնյաները մասնակցել են նոր զորանոցների, զինծառայողների համար նոր բնակելի շենքի և մի շարք այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին:
• Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 94 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայներով ընդունել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
• Այս տարվա ընթացքում զորակոչից տարկետման կարգում փոփոխություն չի լինի, քանի որ նման փոփոխությունները կատարվում են մինչև դեկտեմբեր, երբ ընդունվում է տարկետման իրավունք տվող մասնագիտությունների ցանկը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողներին հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
• 2017թ. ընթացքում հայկական զորախումբը կշարունակի ներկայիս մակարդակով ծառայություն իրականացնել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է դեկտեմբերի 7-ին:
Նոյեմբերի 30-ին Հայաստան է վերադարձել Լիբանանում խաղարարար առաքելություն իրականացրած ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 4-րդ զորախումբը:
• Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի փորձագետների համատեղ թիմին:
• ՀԱՊԿ անդամ երկրները աշխատում են միացյալ ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության զորախմբի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հայտնել է ՀԱՊԿ տեղեկատվական վարչության ղեկավար Վլադիմիր Նիկիշինը:
• Երկու տարբեր նախաձեռնությունների շնորհիվ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունը համալրվել է բուժսարքավորումներով և բժշկական պարագաներով: Նախաձեռնություններից մեկը «Հայկական բարեգործական ընդհանուր միությունն» է, մյուսը՝ «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը և ամերիկահայ բժիշկ Ջոհն Ներսիսյանը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը համալրվել է շարժական ռեանիմացիոն անվասայլակներով
• Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Քենգերլի գյուղի հյուսիս-արևելքում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտգործնախարարության կայքը:
• Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում մեկնարկել է ավելի քան 200 նռնականետորդների դաշտային հավաք: Մեկամսյա վարժանքներն անցկացվելու են «Ալագյազ» զորավարժանում, ներգրավված են ՌՊԳ-7 և ԱԳՍ-17 տիպի նռնականետորդների ստորաբաժանումները:
Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։
Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info