102-րդ ռազմաբազայում մեկնարկել է նռնականետորդների դաշտային հավաք

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում մեկնարկել է ավելի քան  200 նռնականետորդների դաշտային հավաք: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Մեկամսյա վարժանքներն անցկացվելու են «Ալագյազ» զորավարժանում, ներգրավված են ՌՊԳ-7 և ԱԳՍ-17 տիպի նռնականետորդների ստորաբաժանումները:

ՌԴ ԶՈւ հայաստանյան ռազմաբազայի նռնականետորդները վարժանքների ժամանակ

ՌԴ ԶՈւ հայաստանյան ռազմաբազայի նռնականետորդները վարժանքների ժամանակ

Վարժանքների մասնակիցները սովորելու են տարբեր դիրքերից  կրակել նռնականետով, ծածուկ տեղաշարժվել մարտադաշտում, քողարկել դիրքերը, հետախուզել պայմանական հակառակորդին, կիրառել ցերեկային և գիշերային տեսանելիություն սարքավորումներ։

Վարժանքների ավարտին զինծառայողները  ցերեկային և գիշերային ժամերին անցկացնելու են ստուգողական հրաձգություն:

Դաշտային հավաքի նպատակը բարձրլեռնային պայմաններում զինծառայողների հմտություններն ամրապնդելն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` նոյեմբերին, 102-րդ ռազմաբազայի հակաահաբեկչական ստորաբաժանումները  անցկացրել են հակաահաբեկչական հատուկ մարտավարական զորավարժություն։

Ռազմաբազայի զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի մեկուսացման և ոչնչացման առաջադրանքներ։

Վարժանքներին մասնակցել է 300 զինծառայող, ներգրավվել է սպառազինություն, զինտեխնիկա, ԱԹՍ-ներ և ավիացիա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *