[Լրացված] Միջերկրական ծովում կործանվել է Ռուսաստանի ԶՈւ ավիակրի ևս մեկ ինքնաթիռ

Դեկտեմբերի 3-ին Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարվել է ՌԴ ռազմածովային ուժերի Սու-33 կործանիչ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հայտնում է Theaviationist.com կայքը:

[Լրացում] Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունը (մանրամասն ստորև):

ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչները «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա:

ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչները «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա:

Կործանիչի օդաչուն փրկվել է՝ կատապուլտի միջոցով:

Համաձայն աղբյուրի՝ ինքնաթիռը կործանվել է ավիակրի վրա վայրէջք կատարելու 2-րդ փորձի ժամանակ: Եղանակային պայմանները բարենպաստ են եղել՝ տեսանելիությունը 10 կմ, քամու արագությունը 20 կմ/ժ, ինչից կարելի է եզարակացնել, որ կործանման պատճառը եղանակը չի եղել:

Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության հրապարակման համաձայն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռի կործանումը: Հաղորդագրության մեջ նշված է, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը չի կարողացել «կառչել արգելակող պարանից», ինչի հետևանքով շարունակել է ընթացքը և ցած ընկել ավիակրի տախտակամածից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարվել է ՌԴ ՌԾՈւ ՄիԳ-29Կ կործանիչ: Ինքնաթիռի օդաչուն կարողացել է կատապուլտի միջոցով փրկվել:

Նշենք, որ ըստ հաստիքի՝ ավիակրի վրա նախատեսված է ունենալ 14 միավոր Սու-33 կործանիչ, 14 միավոր ՄիԳ-29 / ՄիԳ-29-ԿՈւԲ կործանիչ: Սրանցից արդեն երկուսը՝ յուրաքանչյուրից մեկական, կործանվել է Միջերկրական ծովում ավիակրի գործողությունների ընթացքում:

2 responses to “[Լրացված] Միջերկրական ծովում կործանվել է Ռուսաստանի ԶՈւ ավիակրի ևս մեկ ինքնաթիռ

  1. Pingback: Ռուսաստանյան «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի ինքնաթիռները կարող են տեղափոխվել Հմեյմիմ | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ ԶՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը վերադառնալու է կայանման վայր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *