Հալեպի մոտակայքում զինյալները խոցել են Սիրիայի օդուժի ինքնաթիռ

Դեկտեմբերի 2-ին Սիրիայում՝ Հալեպի արևելքում, ահաբեկչական խմբավորումների զինյալները խոցել են Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող L-39 Albatros (Լ-39 Ալբատրոս) ուսումնամարտական ինքնաթիռ: Այս մասին դեկտեմբերի 3-ին հայտնում է արաբական «Ալ-Մասդար Նյուզ» լրավտակայքը:

Սիրիայի օդուժի Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ (արխիվ)

Սիրիայի օդուժի Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ (արխիվ)

Ինքնաթիռի անձնակազմը մահացել է:

Համաձայն ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ դեպքը եղել է Հալեպի օդանավակայանից ոչ հեռու: Ըստ որոշ տեղեկությունների՝ ինքնաթիռի օդաչուներից մեկի դին արդեն գտնվել է, մյուս օդաչուի որոնումները շարունակվում են:  Հայտնաբերված օդաչուն Սիրիայի ՌՕՈւ գնդապետ է:

Նշենք, որ L-39 Albatros ուսումնամարտական ինքնաթիռը շահագործման է ընդունվել 1972 թվականին՝ այն ժամանակ դեռևս Չեխոսլովակիայի ռազմաօդային ուժերում։ Ինքնաթիռն արտադրել են մինչև 1999 թվականն ու այդ ընթացքում շահագործման հանձնել շուրջ 2 800 օրինակ, որոնք արտահանվել են աշխարհի ավելի քան 30 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան։ Ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 750 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 11 000 մետր է։

Նշենք, որ սիրիական ճգնաժամը սկսել է 2011 թվականից: Մինչև այժմ Սիրիայի կառավարական զորքերը բախումների են գնում տարբեր ռազմական խմբավորումների զինյալների հետ:

One response to “Հալեպի մոտակայքում զինյալները խոցել են Սիրիայի օդուժի ինքնաթիռ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *