Նոյեմբերի 14-ին ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարվել է ՌԴ ՌԾՈւ ՄիԳ-29Կ կործանիչ: Ինքնաթիռի օդաչուն կարողացել է կատապուլտի միջոցով փրկվել: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ինքնաթիռը կործանվել է մարզումային թռիչքի ընթացքում՝ տեխնիկական անսարքության պատճառով:
Ռուսաստանյան գործակալությունն իր հերթին փոխանցում է, որ կործանիչը ընդամենը վերջերս՝ 2016 թ. աշնանն էր համալրել ՌԴ ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի հարվածային խումբը և «Ադմիրալ Կուզնեցովի» հետ ուղարկվել Միջերկրական ծով ու Ատլանտյան օվկիանոս:
Նշենք, որ ՄիԳ-29 կործանիչի ռազմածովային ուժերի համար նախատեսված «Կ» մոդիֆիկացիան ստեղծվել է դեռևս 1988 թ.: Սակայն 1990-ականներին Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի պատճառով սերիական արտադրության չի դրվել:
2000-ականներին փորձարկումները վերսկսվել են: 2007-ին ստեղծվել է կործանիչների նոր մոդիֆիկացիա՝ «ԿՈւԲ»:2012-ի փետրվարին ՌԴ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրով նախատեսվում էր մինչև 2015-ը ՌԴ ՌԾՈւ-ին մատակարարել 24 միավոր ՄիԳ-29 կործանիչ, որոնցից 20-ը «Կ», իսկ 4-ը «ԿՈւԲ» մոդիֆիկացիայի։
2014-ի ապրիլին հայտնի էր դարձել, որ ռուսաստանյան «ՄիԳ» ավիաշինական կոնցերնը մինչև 2014-ի վերջը ՌԴ ռազմածովային ուժերին կմատակարարի 10 միավոր ՄիԳ-29/ԿՈւԲ կործանիչ, որոնք կհամալրեն 279-րդ ավիագնդի շարքերն ու կշահագործվեն ռուսաստանյան նավատորմի միակ ավիակրի՝ «Ադմիրալ Կուզնեցովի» վրա։
ՄիԳ-29Կ ՄՏԲ
Երկարությունը – 17,3 մ
Բարձրությունը – 4,4 մ
Թևերի բացվածքը – 11,99 մ (լրիվ) կամ 7,80 մ (ավիակրի վրա).
Գործնական առաստաղ – 17 500մ
Թռիչքի տարածքություն – 2000 կմ, կախովի վառելիքային բաքերով – 3000 կմ (ՄիԳ-29ԿՈւԲ-ի դեպքում՝ 2700 կմ).
Առավելագույն թռիչքային զանգված – 24 500 կգ
Առավելագույն արագություն – 2200 կմ/ժ
Pingback: Ռուսաստանի ԶՈւ կործանիչները Սիրիայում հարվածում են ահաբեկչական խմբավորումների դիրքերին | Ռազմ.info
Pingback: Սիրիայի ափերից իր ավիակրի հեռանալու դեպքում Ռուսաստանը կարող է օգտագործել Իրանի ավիաբազան | Ռազմ.info
Pingback: Միջերկրական ծովում կործանվել է Ռուսաստանի ԶՈւ ավիակրի ևս մեկ ինքնաթիռ | Ռազմ.info
Pingback: ՌԴ ԶՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի ինքնաթիռները կարող են տեղափոխվել Հմեյմիմ | Ռազմ.info
Pingback: ՌԴ ԶՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը վերադառնալու է կայանման վայր | Ռազմ.info