Մոսկվայում անցկացվում է ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը

Նոյեմբերի 30-ին Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Հայաստանը ներկայացնում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Մասնակցում է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Նիստի անցկացման մասին առավել վաղ հայտնել էր ՌԴ ՊՆ կայքը:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, 11 նոյեմբերի 2014թ

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, 11 նոյեմբերի 2014թ

Նիստի ընթացքում քննարկելու են ԱՊՀ պաշտպանության նախարարությունների համագործակցությունը կարգավորղ ավելի քան 20 փաստաթուղթ: Ամփոփվելու է 2016 թ., ինչպես նաև պլանավորվելու են 2017 թ. համատեղ աշխատանքների ուղղությունները:

Նիստի արդյունքում պլանավորվում է որոշում ընդունել միացյալ ՀՕՊ համակարգի, կապի համակարգերի, զինվորական կադրերի պատրաստման, մարտական պատրաստության և դաշտային համատեղ վարժանքների և այլ համատեղ միջոցառումների անցկացման վերաբերյալ:

Նիստից հետո նախատեսվում է անցկացնել ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների առանձին հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը նիստից հետո հանդիպելու է Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների և այլ պաշտոնյաների հետ: Ստորագրվելու են հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, հայ-ռուսական և հայ-բելառուսական ռազմական համագործակցության 2017 թ. ծրագրերը:

Մինչ այդ, նոյեմբերի 27-ից Ռուսաստանում գտնվող Վիգեն Սարգսյանն այցելել էր ՌԴ Ռոստովի շրջան, հանդիպել նահանգապետին: Սարգսյանն այստեղ հայտարարել էր, որ Հայաստանը հետաքրքրված է Ռոստովի շրջանի ռազմարդյունաբերական ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցում:

Ավելի ուշ նախարարն այցելել էր ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի շտաբ: Հայ-ռուսասկան միացյալ զորախմբի գործունեության հիմնական ոլորտների մասին փակ քննարկումից հետո Վիգեն Սարգսյանն արդեն Մոսկվայում ՀՀ դեսպանատանը հայտարարել էր, որ զորախումբն իր ուշադրության կենտրոնում է պահելու մի քանի կարևոր ուղղություն՝ այդ թվում ակնարկելով նաև Ադրբեջանը:

Պաշտպանության նախարարը ծանոթանում է Ռուսաստանի պաշտպանության հարավային տարածաշրջանային կառավարման կենտրոնի աշխատանքին

Պաշտպանության նախարարը ծանոթանում է Ռուսաստանի պաշտպանության հարավային տարածաշրջանային կառավարման կենտրոնի աշխատանքին

One response to “Մոսկվայում անցկացվում է ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը

  1. Pingback: Ստորագրվել է Հայաստանի և Բելառուսի ՊՆ-ների 2017թ. համագործակցության ծրագիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *