[Լրացված] Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Հոկտեմբերի 5-ի երեկոյան զինված ուժերի շփման գծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Մամեդով Սահիլ Սաբիր օղլուն (Məmmədov Sahil Sabir oğlu): Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայտնում են Ադրբեջանի ՊՆ կայքում:Համաձայն հաղորդագրության` զինծառայողը սպանվել է «հայկական կողմի կրակոցից»:

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 140-րդ դեպքն է, որը կարողացել է արձանագրել Ռազմինֆոն։

Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով:

Ինչ վերաբերում է գիշերն առաջնագծի իրավիճակին, ապա ըստ ՊԲ հաղորդագրության՝ հոկտեմբերի լույս 6-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը կրակել է ավելի քան 50 անգամ և արձակվել է շուրջ 850 կրակոց: Առավել ինտենսիվ կրակոցներ եղել են արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը կիրառել է «Իստիգլալ» և «Սև նետ» հեռահար դիպուկահար հրացաններ:

Նույն օրը՝ համաձայն ՊԲ հաղորդագրության՝  Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի արձակած կրակոցից զինծառայող է մահացել, իրականությանը չի համապատասխանում:

4 responses to “[Լրացված] Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

  1. Pingback: Հոկտեմբերի 7-ին թշնամու կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 2 – 8 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի հոկտեմբերին. Razm.info | Ռազմ.info

  4. Pingback: Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը բացահայտում է այդ երկրի ՊՆ կեղծ հայտարարությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *