Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ռազմարդյունաբերական համալիրի կայացումը և զարգացման հեռանկարները» թեմայով դռնփակ քննարկում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։
Քննարկմանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, հայրենական արտադրության և նորարարության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
Հանձնաժողովի անդամները բարձրացրել են ռազմարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, պաշտպանության ոլորտի գնումների գործընթացին, սպառազինության միջոցների արդիականացման և ձեռքբերման վերաբերյալ մի շարք հարցեր: