Ծովային գավաթում հաղթել է Ռուսաստանի հավաքականը

Օգոստոսի 3-10-ին «բանակային միջազգային խաղերի» շրջանակներում անցկացվող «Ծովային գավաթ-2016» մրցույթի առաջին 2 փուլերի արդյունքներով Ռուսաստանի հավաքականը առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղը հավասար միավորներով բաժանել են Ադրբեջանի և Ղազախստանի հավքականները։

Հատկանշական է, որ մրցույթն անցկացվել է միայն Կասպից ծովի տարածքում՝ նշված երեք երկրների մասնակցությամբ, և ոչ թե նաև Սև ծովում ու Չինաստանի մասնակցությամբ ևս, ինչպես նախապես հայտարարվել էր։ Մրցույթն այս տարի «Կասպյան գավաթից» «Ծովային գավաթ» էր վերանվանվել հենց Սև ծովում ևս մրցույթի փուլերից մի քանիսն անցկացնելու պլանների պատճառով։

«Ծովային գավաթ-2016» մրցույթից

«Ծովային գավաթ-2016» մրցույթից

ՌԴ կայպյան նավատորմի «Ուտիչ» փոքր հրթիռային նավակը հատկապես հաջող է հանդես եկել մրցույթի երկրորդ փուլում, քանի որ առաջին և երրորդ փուլերում զգալիորեն զիջել է մրցակիցներին։

Այսպիսով՝ «Ծովային գավաթ-2016» ռազմածովային մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի ՌԾՈւ «Ուտիչ» փոքր հրթիռային նավը, երկրորդ տեղում Ղազախստանի «Օրալ» հրթիռահրետանային նավը և Ադրբեջանի «G-124» պարեկապահակային նավերն են: Ադրբեջանական նավն անցյալ տարի ձախողել էր ելույթները, սակայն այս տարի անհամեմատ ավելի հաջող է հանդես եկել։

Հավաքական Միավորներ Տեղը
Ռուսաստան 162 1
Ադրբեջան 150 2
Ղազախստան 150 2

2 responses to “Ծովային գավաթում հաղթել է Ռուսաստանի հավաքականը

  1. Pingback: ՌԴ ՊՆ ղեկավարն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին | Ռազմ.info

  2. Pingback: «Միջազգային բանակային խաղերի» ընթացքում կանցկացվի նաև ԱԹՍ ստորաբաժանումների մրցույթ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *