Օգոստոսի 3-5-ին «բանակային միջազգային խաղերի» շրջանակներում անցկացվող «Ծովային գավաթ-2016» մրցույթի առաջին 2 փուլերի արդյունքներով Ռուսաստանի հավաքականը շրջանցել է Ադրբեջանի և Ղազախստանի հավաքականներին՝ չնայած որ առաջին փուլից հետո վերջին հորիզոնականում էր: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
ՌԴ կայպյան նավատորմի «Ուտիչ» փոքր հրթիռային նավակը հատկապես հաջող է հանդես եկել լողացող ականի խոցման վարժությունում՝ արդյունքներով անհամեմատ գերազանցելով մրցակից երկրների հրթիռային նավակներին:
Հավաքական | Միավորներ | Տեղը |
Ռուսաստան | 132 | 1 |
Ադրբեջան | 122 | 2 |
Ղազախստան | 121 | 3 |
Հիշեցնենք, որ 2015 թ. օգոստոսի 3-ին առաջին անգամ «Բանակային միջազգային խաղեր» մրցաշարի շրջանականերում անցկացվել է «Կասպյան գավաթ-2015» մրցույթը, Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի մասնակցությամբ, որն այս տարի անվանափոխվել է «Ծովային գավաթ», քանի որ պետք է անցկացվեր նաև Սև ծովի ջրային տարածքներում՝ ներգրավելով Չինաստանին:
Սակայն մինչ այս մրցույթն անցկացվել է միայն Կասպից ծովի ջրերում՝ կրկին նույն երեք մերձկասպյան երկրների 1500 տ. ծրածավալով փոքր նավերի միջև:
«Կասպյան գավաթ-2015» ռազմածովային մրցույթում առաջին տեղը զբաղեցրել էր Ռուսաստանի ՌԾՈւ «Գռադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային նավը, երկրորդ տեղում էր Ղազախստանի «Սարիարկա» հրթիռահրետանային նավը, իսկ երրորդ տեղում Ադրբեջանի «G-124» պարեկապահակային նավն էր:
Այս տարի Ադրբեջանը կրկին նույն նավով է մասնակցում, սակայն ցուցաբերում անհամեմատ ավելի լավ արդյունքներ: