ՀՀ ԶՈւ խաղաղապահներն մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանի առաքելությանը պատրաստվելու

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո ՀՀ ՊՆ խաղաղապահները կտեղափոխվեն Աֆղանստան՝ իրականացնելու խաղաղարար առաքելության։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի՝ Գերմանիա մեկնող զինծառայողները

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի՝ Գերմանիա մեկնող զինծառայողները

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն են անցկացնում ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում հուլիսի 8-9-ին անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հայտնել է, որ Հայաստանը շարունակելու է մասնակցել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը (նախագահի խոսքում նշվում է «Հաստատակամ աջակցություն»):

«Մենք վերահաստատել ենք մեր ներգրավումը մինչև 130 զինվորականներով «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում և պատրաստ ենք շարունակելու նաև 2016 թվականից հետո … Պատրաստակամություն ենք հայտնել նաև մասնակցելու ՆԱՏՕ-ի «Տևական գործընկերություն» առաքելությանը, երբ այն փոխարինի «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը: Այդ նպատակով Հայաստանը ներգրավված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական ժամանակավոր ներկայության պլանավորման գործընթացին», — նշել է նախագահ Սարգսյանը:

Ավելացնենք, որ հայաստանցի խաղաղապահների նախորդ խումբը նույն նպատակով Գերմանիա էր մեկնել հունիսին: Իսկ Աֆղանստանում ՀՀ ԶՈւ խաղաղապահների գործունեության մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

2 responses to “ՀՀ ԶՈւ խաղաղապահներն մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանի առաքելությանը պատրաստվելու

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *