Հուլիսի 16-ին ամփոփվել է ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի՝ 1-ին կիսամյակի մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական պատրաստության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Կիսամյակի արդյունքներով լավագույնը ճանաչված մի շարք զինծառայողներ կորպուսի հրամանատարի հրամանով խրախուսվել են շնորհակալագրերով, պատվոգրերով, գերատեսչական կրծքանշաններով ու դրամական պարգևներով, իսկ լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվել է լրացուցիչ կարճաժամկետ արձակուրդ:
Միջոցառման ավարտին զորամիավորման հրամանատար Գրիգորի Խաչատուրովն անդրադարձել է 3-րդ եռամսյակի առաջնային խնդիրներն ու դրանց հիմնական լուծումներին:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info