Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայում անցկացվել է հրշեջ զորավարժություն

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում անցկացվել է հրշեջ-մարտավարական զորավարժություն՝ ավելի քան 100 զինծառայողի և շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ:

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները հրշեջ-մարտավարական զորավարժության ժամանակ

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները հրշեջ-մարտավարական զորավարժության ժամանակ

Այս մասին Ռազմինֆոյին հայտնել են ռազմաբազայի մամուլի ծառայությունից:

Ռազմաբազայում անձնակազմի փոխարինումից հետո զորավարժության նպատակն է նոր ժամանած զինծառայողներից հրշեջ հաշվարկների ձևավորումը:

Զորավարժության ընթացքում մշակվել են մարտական մեքենաների պարկում, պահեստներում, վարչական շինություններում, կրթական և բժշկական հաստատություններում պայմանական հրդեհների չեզոքացման մեխանիզմներ:

Զորավարժության ընթացքում կատարվել են հրդեհի աղբյուրի հայտնաբերման, ազդարարման, անձնակազմի և տեխնիկայի տարհանման, զորամասում հերթապահ ստորաբաժանումերի կազմակերպման և այլ գործողություններ:

Սեմինարների անցկացման հիմնական վայրերից մեկը Գյումրիի ռազմական կայազորի Սիվերսկի ռազմական ավանի վառելիքաքսուքային և դյուրավառ հեղուկների պահպանման պահեստն է եղել:

Այս ուսումնական կետում զինծառայողները սովորել են գործել 3 հրշեջային հաշվարկներով՝ հատուկ տեխնիկայի բացազատման, հրդեհի օջախի չեզոքացման և տարհանումների իրականացման համար:

Զորավարժության սցենարի համաձայն վառելիքաքսուքային պահեստում հոսանքի լարերի կարճ միացում է եղել, որի հետևանքով հրդեհ է առաջացել: Հերթապահող հրշեջները պետք է հասնեին դեպքի վայր և մարեին պայմանական հրդեհը:

Հոդվածի հեղինակ Զեմֆիրա Եգանյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *