Մարտի 6-ին Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը հրապարակել է Սաուդյան Արաբիայում անցկացվելիք խոշոր զորավարժության մեկնարկին նվիրված զորահանդեսից լուսանկար, որտեղ ցուցադրված են նաև վրաստանյան «Դիդգորի» բժշկական տարհանման զրահամեքենաները։
Դելտայի հաղորդագրությունում նշվում է, որ զորահանդեսին մասնակցել է 6 միավոր Didgori Medevac։
Հարյուրից ավելի բժշկական տարհանման զրահամեքենաներ մատակարարելու մասին պայմանագիրը (մոտ 40 մլն ամերիկյան դոլար) կնքվել է 2015 թվականի դեկտեմբերին։ Առաջին խմբաքանակը՝ 12 միավոր Didgori- Medevac այդ տարվա հունվարի 30-ին ուղարկվել է Սաուդյան Արաբիա։
Սաուդյան Արաբիայում անցկացվում է «Հյուսիսային որոտ» զորավարժությունը, որին մասնակցում են 20 երկրի զինծառայողներ, այդ թվում՝ ԱՄԷ-ից, Սուդանից, Քուվեյթից, Քատարից, Մալայզիայից, Բահրեյնից, Պակիստանից, Հորդանանից և այլն։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 6 – 12 մարտի, 2016 | Ռազմ.info
Pingback: Վրաստանի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info