«Դիդգորի» բժշկական տարհանման զրահամեքենաները Սաուդյան Արաբիայում մասնակցել են զորահանդեսի

Մարտի 6-ին Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը հրապարակել է Սաուդյան Արաբիայում անցկացվելիք խոշոր զորավարժության մեկնարկին նվիրված զորահանդեսից լուսանկար, որտեղ ցուցադրված են նաև վրաստանյան «Դիդգորի» բժշկական տարհանման զրահամեքենաները։

«Դիդգորի» բժշկական տարհանման զրահամեքենաները Սաուդյան Արաբիայում

«Դիդգորի» բժշկական տարհանման զրահամեքենաները Սաուդյան Արաբիայում

Դելտայի հաղորդագրությունում նշվում է, որ զորահանդեսին մասնակցել է 6 միավոր Didgori Medevac։

Հարյուրից ավելի բժշկական տարհանման զրահամեքենաներ մատակարարելու մասին պայմանագիրը (մոտ 40 մլն ամերիկյան դոլար) կնքվել է 2015 թվականի դեկտեմբերին։ Առաջին խմբաքանակը՝ 12 միավոր Didgori- Medevac այդ տարվա հունվարի 30-ին ուղարկվել է Սաուդյան Արաբիա։

Սաուդյան Արաբիայում անցկացվում է «Հյուսիսային որոտ» զորավարժությունը, որին մասնակցում են 20 երկրի զինծառայողներ, այդ թվում՝ ԱՄԷ-ից, Սուդանից, Քուվեյթից, Քատարից, Մալայզիայից, Բահրեյնից, Պակիստանից, Հորդանանից և այլն։

«Դիդգորի» բժշկական տարհանման զրահամեքենաները Սաուդյան Արաբիայում

«Դիդգորի» բժշկական տարհանման զրահամեքենաները Սաուդյան Արաբիայում

3 responses to “«Դիդգորի» բժշկական տարհանման զրահամեքենաները Սաուդյան Արաբիայում մասնակցել են զորահանդեսի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 6 – 12 մարտի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Վրաստանի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *