Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:
Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Լրացում․ Բակո Սահակյանի հրամանագրով՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ղեկավարի կայքը։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 10 – 16 հունվարի, 2016 | Ռազմ.info
Pingback: Բանակի օրվա առթիվ նախագահ Սարգսյանը պարգևատրել է 100-ից ավելի զինծառայողների | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2016-ի հունվարին. Razm.info | Ռազմ.info