Ռազմաշաբաթ. Թուրքիա. 3 – 9 հունվարի, 2016

Թուրքիայի ԶՈւ անձնակազմի թվաքանակը փոքր-ինչ ավելացել է • ԱՄՆ միացյալ շտաբերի պետն այցելել է Թուրքիա • ԻՊ-ն հարձակվել է Իրաքի «Բեշիքա» ռազմական ճամբարի թուրքական ուժերի վրա • «Դեկտեմբերի սկզբից Թուրքիայում սպանվել է 305 քուրդ զինյալ». Թուրքիայի ԳՇ

Իրաքի տարածքում տեղակայված թուրքական ստորաբաժանման զինծառայողներ և տանկեր

Իրաքի տարածքում տեղակայված թուրքական ստորաբաժանման զինծառայողներ և տանկեր

• Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հունվարի 4-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակի մասին տվյալները, ըստ որոնց՝ ԶՈւ անձնակազմը 626․004 է, ինչը շուրջ 13 հազարով ավելի է 2015-ի դեկտեմբերին հրապարակված ցուցանիշից (612․862), սակայն 13,5 հազարով պակաս նոյեմբերին հրապարակված ցուցանիշից (639․511):

• ԱՄՆ միացյալ շտաբերի պետ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հունվարի 6-ին այցելել է Թուրքիա, հանդիպել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին և ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին։ Վերջիններս առաջարկել են Թուրքիայի տարածքում համատեղ մարզել և զինել Սիրիայից ևս մի քանի սուննի արաբական խմբավորումներ՝ շեշտելով, որ կան խմբեր, որոնք կօժանդակեն թուրք-սիրիական սահմանների անվտանգության ապահովմանը:

• Հունվարի 7-ին «Իսլամական պետություն» խմբավորումը (ԻՊ) հարձակվել է Իրաքի Մոսուլ քաղաքին մոտ գտնվող «Բեշիքա» ռազմական ճամբարի վրա, որտեղ տեղակայված են Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներ։ Փոխհրաձգության ժամանակ ԻՊ-ն տվել է 17 սպանված։

• Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը 2016-ի հունվարի 1-ից մինչ 8-ը հայտնել է երկրի արևելքում PKK-ի դեմ շարունակվող բախումներում զոհված 7 զինծառայողների մասին: Քրդական ANF News լրատվական գործակալությունը հայտնել էր, որ հունվարի 6-ին Շրնաք նահանգում սպանվել է թուրքական ոստիկանության 4 հատուկջոկատային:

Հունվարի 6-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է, որ 2015 թ. դեկտեմբերի մեկից Թուրքիայի արևելքում «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) թուրքական ուժայինների հետ բախումներում տվել է 305 զոհ:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *