Հայկական զինուժի կորուստները 2016-ի հունվարին. Razm.info

2016-ի հունվարի 1-31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 1 դեպքի մասին։ Համեմատության համար՝ նախորդ տարի հունվարին հայկական զինված ուժերում 12 զոհի և 8 վիրավորի մասին էր հայտնի։

Հայկական բանակի տարբերանշանը

Razm.info-ն տարբերակում է մարտական և ոչ մարտական կորուստները։ Առաջինը հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների զոհերն են։ Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանված են մի քանի ենթախմբի՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ՃՏՊ-ներ, զենքի, զինամթերքի հետ անզգույշ վարմունք, և այլն)։

Կորուստներ

Հունվար ամսվա կորուստը մարտական է, գրանցվել է Պաշտպանության բանակում։

Մարտական կորուստներ

Հունվարի 9-ին  ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: Արցախի ղեկավար Բակո Սահակյանի հրամանագրով՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար շարքային Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ։ 

One response to “Հայկական զինուժի կորուստները 2016-ի հունվարին. Razm.info

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի հունվարին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *