Աղդամի հատվածում հայկական գնդակից սպանված ենթասպան եղել է դիպուկահարային դասակի հրամանատար

Օգոստոսի 14-ին Ռազմինֆոն հայտնել էր, որ Ադրբեջանի զինվորական հոսպիտալներից մեկում մահացել է դրանից 3 օր առաջ Աղդամի հատվածում հայկական կողմի գնդակից հրազենային վիրավորում ստացած զինծառայող, ենթասպա Օսմանով Իբրահիմ Իսմայիլ օղլուն (Osmanov İbrahim İsmayil oğlu)։

Դիպուկահարային դասակի սպանված հրամանատար, ենթասպա Օսմանով Իբրահիմ Իսմայիլ օղլու

Դիպուկահարային դասակի սպանված հրամանատար, ենթասպա Օսմանով Իբրահիմ Իսմայիլ օղլու

Սոցիալական ցանցերում տարբեր աղբյուրների ուսումնասիրության և այդ աղբյուրներից ստացված տեղեկությունների համադրման արդյունքում, Ռազմինֆոյին հայտնի են դարձել ծառայողական բնույթի նոր մանրամասներ ենթասպա Օսմանովի մասին։

Մասնավորապես հայտնի է դարձել, որ հայկական կողմի գնդակից սպանված ենթասպա Օսմանովը դիպուկահարային դասակի հրամանատար էր և, փաստորեն, ինքն էլ դիպուկահար էր։ Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ Օսմանովը զոհ է գնացել ոչ թե հրադադարի ռեժիմի խախտմանը, այլ սպանվել է հայկական կողմի կանխարգելիչ գործողության արդյունքում։

Նշենք նաև, որ սպանվածին թաղել են օգոստոսի 15-ին՝ Գախի շրջանի Շոթավար գյուղում։ Նրա հուղարկավորության լուսանկարում երևում է նաև ծաղկեպսակ՝ բերված զորամասի անձնակազմի անունից։

Ենթասպա Օսմանովի հուղարկավորությունը

Ենթասպա Օսմանովի հուղարկավորությունը

One response to “Աղդամի հատվածում հայկական գնդակից սպանված ենթասպան եղել է դիպուկահարային դասակի հրամանատար

  1. Pingback: Հայաստանի զինված ուժերի դիպուկահարային հատուկ դպրոցը 5 տարեկան է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *