Օգոստոսի 14-ին Ռազմինֆոն հայտնել էր, որ Ադրբեջանի զինվորական հոսպիտալներից մեկում մահացել է դրանից 3 օր առաջ Աղդամի հատվածում հայկական կողմի գնդակից հրազենային վիրավորում ստացած զինծառայող, ենթասպա Օսմանով Իբրահիմ Իսմայիլ օղլուն (Osmanov İbrahim İsmayil oğlu)։
Սոցիալական ցանցերում տարբեր աղբյուրների ուսումնասիրության և այդ աղբյուրներից ստացված տեղեկությունների համադրման արդյունքում, Ռազմինֆոյին հայտնի են դարձել ծառայողական բնույթի նոր մանրամասներ ենթասպա Օսմանովի մասին։
Մասնավորապես հայտնի է դարձել, որ հայկական կողմի գնդակից սպանված ենթասպա Օսմանովը դիպուկահարային դասակի հրամանատար էր և, փաստորեն, ինքն էլ դիպուկահար էր։ Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ Օսմանովը զոհ է գնացել ոչ թե հրադադարի ռեժիմի խախտմանը, այլ սպանվել է հայկական կողմի կանխարգելիչ գործողության արդյունքում։
Նշենք նաև, որ սպանվածին թաղել են օգոստոսի 15-ին՝ Գախի շրջանի Շոթավար գյուղում։ Նրա հուղարկավորության լուսանկարում երևում է նաև ծաղկեպսակ՝ բերված զորամասի անձնակազմի անունից։
Pingback: Հայաստանի զինված ուժերի դիպուկահարային հատուկ դպրոցը 5 տարեկան է | Ռազմ.info