ՀՀ ԶՈւ զինծառայողները Ղազախստանում մասնակցել են ռազմամարզական մրցույթի

Օգոստոսի 16-21-ը Ղազախստանի «Օթար» զինավանում անցկացվել է ԱՊՀ պետությունների զինված ուժերի զինծառայողների «Ընկերակցության մարտիկ» խորագրով 7-րդ ամենամյա միջազգային մրցույթը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ՝ մրցույթին մասնակցած զինծառայողները

ՀՀ ԶՈւ՝ մրցույթին մասնակցած զինծառայողները

Ստուգատեսի մասնակիցներն իրենց հմտություններն ու բամիմացությունն են ցուցադրել «Դիպուկահար», «Բազմահմուտ զինվորական», «Էրուդիտ», «Զինվորական ասպետ» և «Ատլետ-մարտիկ» անվանակարգերում:

ՀՀ ԶՈւ հավաքական թիմը մասնակցել է բոլոր անվանակարգերում անցկացված մրցումներին՝ աչքի ընկնելով բարձր կատարողական վարպետությամբ և նվաճելով մրցանակային տեղեր:

Ավելացնենք, որ ԱՊՀ երկրների միջև մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2009 թվականից, ինչպես նշում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մինչև 2013 թվականն այն անցկացվել է Ռուսաստանի տարածքում, անցած տարի՝ 2014-ին, անցկացվել է Բելառուսում, այս տարի էլ անցկացվում է Ղազախստանում: Այս տարվա մրցույթը նվիրված է ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին:

One response to “ՀՀ ԶՈւ զինծառայողները Ղազախստանում մասնակցել են ռազմամարզական մրցույթի

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *