Մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Ադրբեջանի զինվորական հոսպիտալներից մեկում մահացել է 3 օր առաջ Աղդամի հատվածում հայկական կողմի գնդակից հրազենային վիրավորում ստացած զինծառայող, ենթասպա Օսմանով Իբրահիմ Իսմայիլ օղլուն (Osmanov İbrahim İsmayil oğlu)։ Տեղեկությունն այս մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին ՀՀ ՊՆ-ն տարածել էր հայտարարություն՝ նշելով, որ դրան նախորդող երեկո՝ օգոստոսի 11-ից լույս 12-ի գիշերը, առաջնագծում եղել է բավական լարված։ Նշվում էր նաև, որ նույն գիշեր հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հարձակման 2 փորձ, որոնք ձախողվել էին։

Հավելենք, որ 2015-ի օգոստոսին սա Ադրբեջանի զինված ուժերում և ուժային այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած 3-րդ միջադեպն է, որի մասին հայտնի է դարձել։

2 responses to “Մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Աղդամի հատվածում հայկական գնդակից սպանված ենթասպան եղել է դիպուկահարային դասակի հրամանատար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *