ՀԱՊԿ զորավարժության շրջանակներում սպորտային մրցումներ են անցկացվել

Օգոստոի 24-ին Ռուսաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժության շրջանակում մասնակից երկրների զինծառայողները մրցել են սպորտային վարժաձևերում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՀԱՊԿ զորավարժությանը մասնակցող երկրների սպորտային մրցումների հաղթող զինծառայողների պարգևատրումը

ՀԱՊԿ զորավարժությանը մասնակցող երկրների սպորտային մրցումների հաղթող զինծառայողների պարգևատրումը

«Նռնակի նետում» վարժաձևում հաղթող է ճանաչվել ՌԴ ԶՈւ անձնակազմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Բելառուսի և Հայաստանի զինծառայողները:

Անցկացվել է նաև լողի մրցույթ, որի հաղթողը նույնպես ռուսաստանցի զինծառայողներն են եղել, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Բելառուսի և Ղազախստանի զինծառայողները:

Վոլեյբելի մրցույթում Հայաստանի զինված ուժերի զինծառայողները եզրափակչում զիջել են Ռուսաստանի զինծառայողներին, որոնք էլ դարձել են մրցման չեմպիոն, իսկ երրորդ տեղը զբաղեցրել են Բելառուսի զինծառայողները:

Մրցումներ են անցկացվել նաև մրցաքարերի բարձրացման, թեքահարթակի վրա ձգումների և վարժասարքով կրակելու մրցաձևերում:

Ավելացնենք, որ բուն զորավարժության մեկնարկը նախատեսված է այսօր՝ օգոստոսի 25-ին: Զորավարժության ընթացքում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը չեզոքացնելու են կազմակերպության պատասխանատվության գոտու՝ Արևելյան Եվրոպայի հատվածում առաջացած պայմանական զինված հակամարտությունը:

Առաջին փուլում մասնակիցներն անցկացնելու են հրամանատարաշտաբային մարզումներ, որոնց ընթացքում կազմելու են փոխգործակցության ծրագիրը: Երկորդ փուլում հավաքական ուժերը տեղայնացնելու են զինված հակամարտությունը և ոչնչացնելու են ապօրինի զինված խմբավորումներին:

2 responses to “ՀԱՊԿ զորավարժության շրջանակներում սպորտային մրցումներ են անցկացվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ավարտվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» զորավարժությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *