ՀԱՊԿ զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈւ անձնակազմը մեկնել է Ռուսաստան

Օգոստոսի 22-ին ՀՀ ՊՆ օպերատիվ խումբը և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը մեկնել են Ռուսաստանի Պսկով քաղաք, որտեղ օգոստոսի 25-ից 28-ը մասնակցելու են ՀԱՊԿ-ի օպերատիվ արձաձանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) «Փոխգործակցություն-2015» համատեղ զորավարժությանը: Այս մասին օգոստոսի 24-ին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» զորավարժության նախապատրաստական աշխատանքները

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» զորավարժության նախապատրաստական աշխատանքները

Օգոստոսի 23-ին ցուցադրվել ու զորավարժությանն է նախապատրաստվել զինտեխնիկան ու սպառազինությունը: Հանդիսավոր միջոցառման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, գնդապետ Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ ներկայում զորավարժությունն իրականացվում է ՌԴ արևմուտքում, սակայն դրա հիմնական նպատակն է հավաստիանալ, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը «ժամերի ընթացքում կարող են լինել հավաքական անվտանգության տարածքի ցանկացած կետում»:

Բացի այդ, զորավարժության նպատակներից են նաև ՀԱՊԿ ՕԱՀՈւ ղեկավարության աշխատանքի ներդաշնակվածության և համատեղ գործողություններին մասնակցող զորքերի պատրաստության կատարելագործումը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նաև նշել է, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունը պլանային է և չի անցկացվում ի պատասխան ՆԱՏՕ-ի զորավարժությունների:

«Փոխգործակցություն-2015» զորավարժությանը մասնակցելու են ՀԱՊԿ անդամ 6 պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները:

Զորավարժության ընթացքում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը չեզոքացնելու են կազմակերպության պատասխանատվության գոտու՝ Արևելյան Եվրոպայի հատվածում առաջացած պայմանական զինված հակամարտությունը:

Առաջին փուլում մասնակիցներն անցկացնելու են հրամանատարաշտաբային մարզումներ, որոնց ընթացքում կազմելու են փոխգործակցության ծրագիրը: Երկորդ փուլում հավաքական ուժերը տեղայնացնելու են զինված հակամարտությունը և ոչնչացնելու են ապօրինի զինված խմբավորումներին:

Նշենք, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն» զորավարժություններն ամենամյա են: 2014-ին զորավարժությունն անցկացվել է Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝ Հայաստանում:

3 responses to “ՀԱՊԿ զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈւ անձնակազմը մեկնել է Ռուսաստան

  1. Pingback: ՀԱՊԿ կազմում կարող են ստեղծվել հավաքական ավիացիոն ուժեր | Ռազմ.info

  2. Pingback: ՀԱՊԿ զորավարժության շրջանակներում սպորտային մրցումներ են անցկացվել | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *