Մարտական հերթապահության կանոնների խախտման պատճառով արձակված կրակահերթից մահացել է զինծառայող

Օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի պատճառով ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

2 responses to “Մարտական հերթապահության կանոնների խախտման պատճառով արձակված կրակահերթից մահացել է զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: [Լրացված]Հայկական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *