Զինծառայող Արթուր Անդրանիկի Առաքելյանը (ծնված 1996 թ.) մահացել է Պաշտպանության բանակի արևելյան զորամասերից մեկում, դժբախտ պատահարի հետևանքով, հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
[Լրացում]
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ զինծառայողը վնասվածք էր ստացել ապրիլի 5-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, երբ ֆուտբոլ խաղալու ժամանակ ձեռքերով կախվել էր դարպասաձողից, վայր ընկնել և գլխին ստացել պոկված դարպասաձողի հարվածը: Դեպքից հետո զինծառայողին տեղափոխել են հիվնադանոց, որտեղ էլ ապրիլի 10-ին մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 5-11 ապրիլի, 2015 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի ապրիլին. Ռազմինֆո | Ռազմ.info