Թուրքիայի ԶՈւ-ն Պակիստանում մասնակցելու է ՌԾՈւ զորավարժության

Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերը 2015-ի փետրվարի 18-27-ը Պակիստանում մասնակցելու են Պակիստանի ԶՈւ-ի կազմակերպած ստորջրյա հարձակման զորավարժությանը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ստորջրյա հարձակման խումբ

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ստորջրյա հարձակման խումբ

Զորավարժության նպատակը ստորջրյա հարձակման գործողությունների շրջանակներում թուրքական և պակիստանյան համապատասխան ստորաբաժանումների համատեղ աշխատանքների կազմակերպումը և երկու երկրների ռազմական համագործակցության զարգացումն են։

Զորավարժությանը մասնակցելու է Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ստորջրյա հարձակման հրամանատարության մեկ խումբ։

Նշենք, որ 2014-ի դեկտեմբերին Պակիստանի ԶՈւ ԳՇ ծովային ուժերի հրամանատար, ծովակալ Մուհամմադ Զաքաուլլահն այցելել էր Թուրքիա։ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Բոսթանօղլուի հետ հանդիպման ժամանակ՝ կարևորելով երկու երկրների ռազմական նավատորմերի միջև համագործակցության հետագա զարգացման հարցը, ծովակալ Զաքաուլլահը թուրքական նավատորմին հրավիրել էր մասնակցել 2015-ի փետրվարին Պակիստանում անցկացվելիք Aman-2015 միջազգային ռազմածովային զորավարժությանը։

Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարն ընդունել էր հրավերն ու նշել, որ նախնական որոշման համաձայն՝ զորավարժությանը կմասնակցի Թուրքիայի ԶՈւ ԳՇ ռազմածովային ուժերի TCG Büyükada ռազմանավը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Թուրքական TCG Büyükada ռազմանավն արդեն կայանել է Պակիստանի տարածքում։ Ըստ ամենայնի ստորջրյա հարձակման խմբերի զորավարժությունը ևս անցկացվելու է Aman-2015 զորավարժության շրջանակներում։

One response to “Թուրքիայի ԶՈւ-ն Պակիստանում մասնակցելու է ՌԾՈւ զորավարժության

  1. Pingback: Թուրքիայի և Պակիստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *