Պակիստանի ԶՈւ ՌԾՈւ նորանշանակ հրամանատարն իր առաջին այցով եղել է Թուրքիայում

Պակիստանի ԶՈւ ԳՇ ծովային ուժերի հրամանատար, ծովակալ Մուհամմադ Զաքաուլլահն այցելել է Թուրքիա, որտեղ թուրքական պաշտոնյաների հետ  քննարկել է ռազմարդյունաբերական ոլորտում երկու երկրների համագործակցությունը զարգացնելու և ռազմածովային ուժերի փորձի փոխանակման հարցերը։Այս մասին հայտնում է պակիստանյան Daily Times լրատվակայքը։

Պակիստանի ԶՈւ ԳՇ ռազմածովային ուժերի հրամանատար Մուհամմադ Զաքաուլլահը և Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը

Պակիստանի ԶՈւ ԳՇ ռազմածովային ուժերի հրամանատար Մուհամմադ Զաքաուլլահը և Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը

Դեկտեմբերի 11-ին սկսված այցի շրջանակներում նախատեսված էին հանդիպումներ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ռեջեփ Բյուլենթ Բոսթանօղլուի և պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրի հետ։

Դեկտեմբերի 12-ին՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ հանդիպման ժամանակ, քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության հետագա զարգացման հետ կապված հարցեր։ Իսմեթ Յըլմազը առաջարկել է օգնել Պակիստանում արտադրության զարգացման հարցում և զարգացնել երկու երկրների միջև եղած ռազմական համագործակցությունը։

Ծովակալ Զաքաուլլահը, կարևորելով այն հանգամանքը, որ ռազմածովային ուժերի հրամանատարությունը ստանձնելուց հետո ինքն առաջինը Թուրքիա է այցելում, նշել է, որ թուրքական ռազմարդյունաբերության ներուժը հատկապես նկատել է դեկտեմբերի 1-4-ը Պակիստանում կազմակերպված IDEAS 2014 ցուցահանդեի ժամանակ, որին թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունները մասնակցում էին  մեծ տաղավարներով և նոր տեխնոլոգիաներով։

Թուրքիայի ԶՈՒ ԳՇ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Բոսթանօղլուի հետ հանդիպման ժամանակ՝ կարևորելով երկու երկրների ռազմական նավատորմերի միջև համագործակցության հետագա զարգացման հարցը, ծովակալ Զաքաուլլահը թուրքական նավատորմին հրավիրել է մասնակցել 2015-ի փետրվարին Պակիստանում անցկացվելիք AMAN-2015 միջազգային ռազմածովային զորավարժությանը։

Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարն ընդունել է հրավերն ու նշել, որ նախնական որոշման համաձայն՝ զորավարժությանը կմասնակցի Թուրքիայի ԶՈւ ԳՇ ռազմածովային ուժերի TCG Büyükada ռազմանավը։

Թուրքիայի ԶՈւ ղեկավար գործիչների հետ հանդիպումներից հետո նախատեսվում է ծավակալ Զաքաուլլահի այցը թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերություն։

Հիշեցնենք, որ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր IDEAS 2014 զորավարժության շրջանակներում թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ ձեռք բերված համագործակցության պայմանավորվածության մասին, որոնցից մեկն էլ STAMP մարտական հանգույցների ներմուծման մասին պայմանավորվածությունն է:

2 responses to “Պակիստանի ԶՈւ ՌԾՈւ նորանշանակ հրամանատարն իր առաջին այցով եղել է Թուրքիայում

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն Պակիստանում մասնակցելու է ՌԾՈւ զորավարժության | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի և Պակիստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *