Թուրքիայի և Պակիստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել

Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի և Պակիստանի ԶՈւ ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Արաբական ծովի հյուսիսային հատվածում: Թուրքական կողմից զորավարժությանը մասնավորապես մասնակցել է TCG Büyükada ռազմանավը։Այս մասին հայտնում են Պակիստանի ՌԾՈւ կայքում:

Թուրքիայի և Պակիստանի ԶՈւ ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Արաբական ծովում:

Թուրքիայի և Պակիստանի ԶՈւ ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Արաբական ծովում:

Զորավարժությունն անցկացվել է մի քանի փուլով: Իրականացվել են հակաօդային պաշտպանության գործողություններ, կողմերի միջև կապի հաստատման վարժանքներ: Զորավարժությանը ներգրավված եղել երկու երկրների ԶՈւ նավեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

Համաձայն հաղորդագրության՝ զորավարժության անցկացման նպատակը երկու երկրների ՌԾՈւ համատեղ աշխատանքների կազմակերպումն ու  համագործակցության զարգացումն է և «տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը»:

Զորավարժությունը անցկացվել է Թուրքիայի ՌԾՈւ TCG Büyükada ռազմանավի և դրա անձնակազմի՝ Պակիստան այցի շրջանակներում, որը մեկնարկել է հոկտեմբերի 26-ից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերը 2015-ի փետրվարի 18-27-ը Պակիստանում մասնակցելու են նաև Պակիստանի զինված ուժերի կազմակերպած ստորջրյա հարձակման զորավարժությանը։

Հիշեցնենք նաև, որ 2014-ի դեկտեմբերին Պակիստանի ԶՈւ ԳՇ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Մուհամմադ Զաքաուլլահն այցելել է Թուրքիա, որտեղ թուրքական պաշտոնյաների հետ  քննարկել է ռազմարդյունաբերական ոլորտում երկու երկրների համագործակցությունը զարգացնելու և ռազմածովային ուժերի փորձի փոխանակման հարցերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *