Ռազմաշաբաթ. Վրաստան. 25-31 հունվար, 2015

Վրաստանը ներքին գործերի նոր նախարար ունի • ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Վրաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին • Ուկրաինայի կառավարական ուժերում կռվող վրաստանցիները քրեորեն չեն հետապնդվի • Վրաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը

Կապանաձեն Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ

Կապանաձեն Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ

• Հունվարի 26-ին  Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հատուկ ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակված, նախկինում փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Վախթանգ Գոմելաուրիին։

• Հունվարի 27-ին Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն ընդունել է այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդներին և Վրաստանում ՆԱՏՕ-ի հարցերով գրասենյակի ներկայացուցիչներին։ Կապանաձեն օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել է 2014 թվականին իրականացված ծրագրերն ու զինված ուժերում կատարված բարեփոխումները։

•  Վրաստանում օրենքի  նախագիծ է մշակվել, ըստ որի, Վրաստանի քաղաքացիները քրեական պատասխանատվության կենթարկվեն, եթե օտար պետություններում անօրինական զինված խմբերում ներգրավվեն։ Նախկինում նշվում էր, որ օրենքը վերաբերելու է ինչպես Սիրիայում, Իրաքում, այնպես էլ Ուկրաինայում կռվող վրաստանցիներին:  Սակայն Վրաստանն այս հարցում բացառություն մտցրեց, և Ուկրաինայում  կառավարական ուժերի կողմում կռվող Վրաստանի քաղաքացիներին Վրաստանում քրեորեն չեն հետապնդի:

• Հունվարի 29-ին պաշտոնական այցով Վրաստան էր ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն: Այցի հիմնական նպատակը Վրաստանին տրված համագործակցության փաթեթի կետերի իրականացման մոնիթորինգն էր: Դաշինքի ներկայացուցիչն իր այցի ընթացքում ներկա է եղել նաև Վազիանի զորավարժարանում իրականացվող ցուցադրական զորավարժությանը: Վազիանի զորավարժարանը հնարավոր է դառնա փաթեթի շրջանակներում կառուցվելիք Վրաստան-ՆԱՏՕ ուսումնական կենտրոնի տարածքը: Տարածքի վերջնական ընտրությունը կանեն ՆԱՏՕ-ի մասնագետները փետրվարին:

Ռազմաշաբաթը նաև`

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *