Հայկական կողմի ականանետային կրակի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է սպանվել • Հայկական կողմի «հրադադարի խախտումից» սպանվել է ադրբեջանցի զինծառայող • Ավտովթարի հետևանքով երկու ադրբեջացի զինծառայող ծանր վիրավորվել է
• Ադրբեջանական լրատվակայքերից մեկը հունվարի 26-ին հայտնել է, թե իբր հայկական կողմից ականանետերով կրակել են Ադրբեջանի ԶՈւ Գետաբեկի շրջանում (ՀՀ Գեղարքունիքի մարզի դիմաց) տեղակայված մարտական դիրքերից մեկի գետնատնակին (բլինդաժ), ինչի արդյունքում մահացել է 3 ադրբեջանցի զինծառայող:
• Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, արձագանքելով ՊԲ հաղորդագրությանն այն մասին, որ հունվարի 31-ին ՊԲ ստորաբաժանումներն իրականացրել են պատժիչ գործողություն, հայտնել է, որ Խոջավենդի (Մարտունի) հատվածում հայկական կողմը ժամը 12:55-ի սահմաններում խախտել է հրադադարի ռեժիմը, որի ժամանակ արձակված գնդակի անդրադարձման հետևանքով զոհվել է հենակետում ծառայություն իրականացնող զինծառայող Ալլահվերդիև Էշգին Ռահիմ օղլուն։
• Ադրբեջանի Թովուզի շրջանի Օյսյուզլյու գյուղի հարակից շրջանում հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը գրանցվել է ավտովթար, որի հետևանքով ծանր վիրավորվել են զինված ուժերի 2 զինծառայող, ովքեր տեղափոխվել են Թովուզի շրջանի կենտրոնական հիվանդանոց։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 25-31 հունվարի, 2015 | Ռազմ.info